Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Բալասանյանը Մինասին շփոթել է Միսակի հետ

Բալասանյանը Մինասին շփոթել է Միսակի հետ
29.03.2013 | 14:47

Գյումրեցիների հումորն իրոք որ անսպառ է: Գյումրու այսօրվա քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, ըստ տեղացիների, իրենց «անհումոր» չի թողնում: Ի թիվս այլ զավեշտալի դեպքերի, գյումրեցիները հիմա իրենց բառուբանով պատմում են Բալասանյանի մտքի վերջին գոհարների մասին:
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարներից մեկը Գյումրու քաղաքապետարան տեղափոխելու ժամանակ Բալասանյանը հրճվանքով ասում է. «Վերջապես մեր մեծն Սիսակի նկարը եկավ, մեր մոտ հասավ»: Հետո, զգալով ներկաների շփոթմունքը, «ուղղում» է ինքն իրեն. «Է՜, ասում եմ՝ Սիսակի, Միսակի»:
Խե՜ղճ Մինաս, Միսակ էլ դարձար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ